6.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ռոնալդուի քույրը պատասխանել է Ժոտայի հուղարկավորությանը եղբոր բացակայության համար ուղղված քննադատություններին

    Սուպերհամակարգիչը նշել է Աշխարհի ակումբային առաջնության նոր ֆավորիտին

    Նեյմարը բարեմաղթանք է հղել վնասվածք ստացած Մուսիալային

    Նիկոլաոս Կայնուրգիոսը դարձել է Փյունիկի ֆուտբոլիստ

    Հայաստանում երբեմն չափազանցում են. Մուրադ Մուսաևը՝ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

    Ռեալ Սոսյեդադի կիսապաշտպանը տեղափոխվեց Արսենալ

    Նոյերը քննադատել է Դոնարումային՝ Մուսիալայի վնասվածքի պատճառ դարձած խաղի համար

    Լիվերպուլը հետաձգել է նախամրցաշրջանային հավաքը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

        Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

        Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

        Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

        Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ռոնալդուի քույրը պատասխանել է Ժոտայի հուղարկավորությանը եղբոր բացակայության համար ուղղված քննադատություններին

            Սուպերհամակարգիչը նշել է Աշխարհի ակումբային առաջնության նոր ֆավորիտին

            Նեյմարը բարեմաղթանք է հղել վնասվածք ստացած Մուսիալային

            Նիկոլաոս Կայնուրգիոսը դարձել է Փյունիկի ֆուտբոլիստ

            Հայաստանում երբեմն չափազանցում են. Մուրադ Մուսաևը՝ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

            Ռեալ Սոսյեդադի կիսապաշտպանը տեղափոխվեց Արսենալ

            Նոյերը քննադատել է Դոնարումային՝ Մուսիալայի վնասվածքի պատճառ դարձած խաղի համար

            Լիվերպուլը հետաձգել է նախամրցաշրջանային հավաքը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

                Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

                Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Արթուր Հովհաննիսյան. Ասֆալտի վրա մարզվելով չեմպիոն դարձանք. Թե ինչպես Շիրակը կիսեց չեմպիոնությունը ՀՄԸՄ-ի հետ

                  ArmSport-ի դիտակետում, Բարձրագույն խումբ, ՖՈՒՏԲՈԼ
                  14.04.20 / 15:37
                  0

                  1992 թ-ը հայկական ֆուտբոլի պատմության մեջ բեկումնային դարձավ: Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումն ու Հայաստանի անկախացումը, հայկական ֆուտբոլի առաջնորդը Երևանի «Արարատն» էր: «Արարատն» է եղել մեր ֆուտբոլի ներկայացուցիչը ԽՍՀՄ տարբեր առաջնություններում: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը և մյուս անկախացած երկրները, սկսեցին ստեղծել իրենց ֆուտբոլի ֆեդերացիաները և սկսեցին անցկացնել ազգային առաջնությունները:

                  Ինչո՞վ էր առանձնանում Հայաստանի այդ թվականի առաջնությունը դրանից հետո եկող առաջնություններից: Անդրանիկ առաջնությանը մասնակցեցին մեծ թվով ակումբներ, առաջնության անցկացման գաղափարից ոգևորված կազմավորվեցին նոր ակումբներ, «Արարատը» որպես մրցակից ստացավ ուժեղ ակումբներ, սակայն այդ առաջնությունից ի վեր ակումբների քանակը սկսեց նվազել և մինչ օրս նվազում է:

                  Հայաստանի առաջին առաջնության գավաթակիր դարձավ Աբովյանի «Բանանցը», որի պատմությանն արդեն անդրադարձել ենք:

                  Առաջնությունն առաջինն էր, և բնականաբար խնդիրները շատ էին: Չափազանց շատ էին բողոքները մրցավարությունից: «Շիրակը» դժգոհում էր մրցավարությունից, երբ Գյումրիում չէր խաղում, իսկ մյուս ակումբները դժգոհում էին, երբ Գյումրիում էին խաղում:

                  Կային նաև ֆինանսական խնդիրներ: «Շիրակի» հովանավորն ու նախագահը դարձավ Գառնիկ Խաչատրյանը, իսկ Մանվել Պետրոսյանը դարձավ ֆուտբոլի քաղաքային ֆեդերացիայի նախագահ:

                  Առաջնության մեկնարկից առաջ Գյումրին ներկայացնող ակումբն ուսումնամարզական հավաք էր անցկացրել Գագրայում, հաջող էր հանդես եկել նաև ստուգողական խաղերում:

                  Առաջնությանը մասնակցեց 24 թիմ: Թիմերը բաժանվեցին 2 ենթախմբի խաղացին շրջանաձև մրցակարգով՝ տուն-դուրս համակարգով:

                  ՀՄԸՄ-ն ընդգրկված էր առաջին ենթախմբում: 22 խաղից հետո երևանյան թիմը վաստակեց 33 միավոր ու մյուս 5 լավագույն թիմերի հետ միասին դուրս եկավ առաջին ենթախմբից ու միացավ երկրորդ ենթախմբի 6 լավագույններին՝ պայքարելու չեմպիոնության համար:

                  «Շիրակը» երկրորդ ենթախմբում էր և 39 միավորով հաղթեց իր ենթախմբում: Թիմը շատ խփում էր, քիչ բաց թողնում:

                  12 ուժեղների ցանկում ՀՄԸՄ-ից ու «Շիրակից» զատ ընդգրկված էին նաև «Բանանցը», «Արարատը», «Վանը», «Սյունիքը», «Կոտայքը», «Նաիրին», «Զվարթնոցը», «Կանազը», «Կիլիկիան» ու ՀՄՄ-ՖԻՄԱ-ն:

                  22 խաղից հետո 37-ական միավոր հավաքեցին «Շիրակն» ու ՀՄԸՄ-ը: 36 միավոր վաստակեց երկրի գավաթակիր «Բանանցը»: Անհրաժեշտ էր անցկացնել «Ոսկե խաղ»՝ չեմպիոնին պարզելու համար:

                  «Ոսկե խաղ» անցկացնելու համար անհրաժեշտ էր ընտրել չեզոք դաշտ, սակայն այդ հարցը իսկական գլուխկոտրուկ դարձավ Ֆուտբոլի ֆեդերացիայի համար: Այդ ժամանակ «Շիրակ» ՖԱ-ի պետ Սամվել Մանուկյանի խոսքերով, ֆեդերացիան մերժել է նրանց «Ոսկե խաղ» անցկացնելու 3 տարբերակները: Ակումբը համաձայնել է նաև 2 խաղ անցկացնել: Armsport-ի հետ զրույցում մրցաշրջանի ավարտին առաջացած անախորժ իրավիճակը հիշեց այդ տարիներին «Շիրակի» դարպասապահ Արթուր Հովհաննիսյանը.

                  «Առաջնության ավարտից հետո երբ մենք ու ՀՄԸՄ-ն հավասար միավորներ ունեինք, մեր պահանջն ավելի արդար էր: Պետք է «Ոսկե խաղ» կայանար, և մենք պահանջում էինք խաղն անցկացնել Երևանից ու Գյումրիից հավասարաչափ հեռավորության վրա գտնվող չեզոք դաշտում: Խաղ էր նշանակվել Հոկտեմբերյանում, իսկ այդ քաղաքը մոտ էր Երևանին, իսկ մենք այդ պայմաններում չէինք ցանկանում խաղալ: Ի վերջո, քանի որ չկարողացանք գալ ընդհանուր հայտարարի, ֆեդերացիան որոշեց 2 թիմին էլ ճանաչել հաղթող»:

                  Սլավա Սարգսյանը, որն այդ ժամանակ Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահն էր, ասաց հետևյալը.

                  ««Ոսկե խաղ» պետք է կայանար ու պետք է խաղը կայանար չեզոք մարզադաշտում: «Շիրակը» ցանկանում էր, որ խաղը կայանար Երևանից ու Գյումրիից հավասարաչափ հեռավորության վրա գտնվող չեզոք դաշտում, բայց փաստ է, որ այդ տարիներին շատ քիչ էին դաշտերը, որտեղ հնարավոր կլիներ նման մակարդակի խաղ անցկացնել: Հոկտեմբերյանում նշանակվեց հանդիպում, սակայն «Շիրակը» նախօրոք հայտնեց, որ չի ներկայանալու այդ խաղին, քանի որ, ըստ նրանց, այդ որոշումը արդար չէր: Եվ քանի որ արդեն մեծ գժտություն էր հասունանում 2 ակումբների, ինչու ոչ՝ նաև երկրպագուների միջև, ֆեդերացիան որոշում կայացրեց 2 թիմին էլ ճանաչել առաջնության հաղթող»:

                  Ի դեպ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մեզ մոտ առաջացած խնդիրը Խորհրդային Միության անդամ երկրների մեջ միակը չէր: Ուզբեկստանի առաջնությունը նույնպես բախվեց նմանատիպ խնդրի: «Պախտակորն» ու «Նեֆթչին» 32 խաղից հետո վաստակել էին 51-ական միավոր ու, ի վերջո, 2 թիմն էլ ճանաչվեցին հաղթող:

                  Շատ էին բողոքները նաև մրցավարությունից: Այդ առիթով Արթուր Հովհաննիսյանը հայտնեց իր ու ամբողջ թիմի դիրքորոշումն այդ տարիներին.

                  «Ինչ վերաբերում է մրցավարությանը, ապա պետք է ասեմ, որ մենք այդքան էլ մեծ ուշադրություն չէինք դարձնում դրան: Կային խաղեր, որ ակնհայտ սխալներ էին թույլ տալիս մրցավարները, կողմնապահ էին, բայց, թեկուզ և այդպես, մենք մեր խաղն էինք խաղում ու չէինք կենտրոնանում մրցավարության վրա: Եղել է դեպք, երբ ակումբի նախագահը երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ թիմին հորդորել է դաշտ դուրս չգալ, բայց մեր թիմակից հարձակվող Արթուր Պետրոսյանի ինչ-որ տեղ խնդրանք-պահանջով թիմը դաշտ է դուրս եկել, որովհետև մենք ցանկանում էինք արդար պայքարել ու մեր երկրպագուներին ուրախացնել»:

                  Տարերային աղետ, վիշտ ու կորուստ տեսած մարդկանց համար ֆուտբոլը դարձել էր միակ ուրախությունը: «Շիրակը» տնային ոչ մի խաղում աջակցության խնդիր չէր ունենում: Գյումրեցին զրկված էր բոլոր վայելքներից, զրկված էր մշակույթից և այլ հոգևոր գանձերից: Միակ ուրախությունը, թերևս, ֆուտբոլն էր: Չնայած այդ տարիների մեծ դժվարություններին՝ ֆուտբոլիստներն իրենց գործը մեծ սիրով ու նվիրումով էին անում, որովհետև գիտակցում էին, որ նրանց խփած գոլը մարկանց դեմքին ժպիտ և ուրախություն էր առաջացնում:

                  Հովհաննիսյանը հիշում է 90-ականներին դժվարությունների մասին.

                  «Մարզվում էինք որտեղ, որ պատահի. զորամասի խաղադաշտում, տարբեր քաղաքների, գյուղերի դաշտերում, մարզվում էինք ասֆալտի վրա: Կարելի է ասել՝ ասֆալտի վրա մարզվելով դարձանք չեմպիոն: Իհարկե, երբ պարզ դարձավ, որ 2 թիմ է հռչակվում չեմպիոն, չկար արդեն այն ուրախությունը, որը եղավ 1994 թ-ին կամ 1999 թ-ին, բայց այնպես էլ չէ, որ մեծ էր հիասթափությունը: Մենք խաղում էինք մեր երկրպագուների համար, մեծ թվով երկրպագուներ ունեինք ու ցանկանում էինք նրանց չհիասթափեցնել: Խաղադաշտի որակը չափազանց վատն էր, բայց դրանից ոչ-ոք չէր բողոքում: Ակումբի հովանավոր ու նախագահ Գառնիկ Խաչատրյանն ամեն ինչ անում էր մեզ համար: Ոչ մի բանի խնդիր չունեինք այդ դժվար տարիներին: Հիշում եմ, որ կարագը դրսից էին բերում, ու նա բոլորիս համար գնում ու բաժանում էր: Ամեն տեսակի անհրաժեշտ մթերքով մեզ ապահովում էր: Դրան զուգահեռ նաև աշխատավարձ էինք ստանում: Ակումբի նախագահը չէր թողնում, որ մենք ինչ-որ հոգս ունենանք: Նա այնպես էր անում, որ մենք կետրոնանանք միայն ֆուտբոլի վրա: Նույնիսկ, չեմպիոն դառնալուց հետո մեզ նվիրեցին մեկ գրամանոց ոսկե խաչեր:

                  Լողանալու խնդիրն էր շատ դժվար, բայց ստադիոնի նկուղային հատվածում էլեկտարականությամբ տաքացվող ջրի բակ էին տեղադրել, որպեսզի լողանալու խնդիրն էլ լուծվեր: Երևանից թիմերը գալիս էին ու ասում, որ այստեղ ավելի լավ պայմաններ կան լողանալու համար, քան իրենց մոտ: Ճիշտ է, իդեալական չէին պայմանները, բայց ստեղծված էին»,-հիշում է նախկին դարպասապահը:


                  Անդրանիկ առաջնությունում «Շիրակի» կազմում հանդես եկավ 19 ֆուտբոլիստ: Ամենաշատ խաղերը անցկացրեց Արթուր Պետրոսյանը՝ մասնակցելով 32 խաղի: «Շիրակը» մրցակիցների դարպասն ուղարկել էր 108 գնդակ, որից 19-ի հեղինակը թիմի լավագույն ռմբարկու Գրիգոր Գրիգորյանն էր: Ի դեպ, այդ առաջնությունում, միակ թիմը, որի դարպասը Երևանի «Արարատը» չի կարողացել գրավել, եղել է «Շիրակը»: Գյումրիի ակումբի հաղթանակների գործում ահռելի դեր է ունեցել դարպասապահը: Դարպասապահ Արթուր Հովհաննիսյանը, 30 խաղից 21-ում դարպասն անառիկ է պահել, իսկ 681 անընդմեջ րոպե գնդակ չի ընդունել սեփական դարպասը: Երկրպագուների ուշադրության կենտրոնում էր նաև թիմի նորեկ Աբրահամ Խաշմանյանը, որը մինչ այդ հանդես էր եկել Երևանի «Արարատի» կազմում:

                  Արմեն Գարամյան

                  Թեգեր: #շիրակ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Չեմպիոնության հարցն ավելի սրվեց, ԲԿՄԱ-ն միավոր վաստակեց. ՀՊԼ 26-րդ տուրի քրոնիկոնը

                  02.04.24

                  Նոան մոտենում է առաջատարին, Փյունիկը և Ուրարտուն ուշքի են գալիս. Ի՞նչով առանձնացավ ՀՊԼ 25-րդ տուրը

                  19.03.24

                  Չեմպիոնական բոցավառվող պայքար, ձյուն ու VAR. Ի՞նչ կատարվեց ՀՊԼ 24-րդ տուրում

                  11.03.24

                  Նկուղային թիմերի փառահեղ մեկնարկը. ՀՊԼ 23-րդ տուրի ամփոփումը

                  05.03.24

                  ԼՐԱՀՈՍ

                  Ռոնալդուի քույրը պատասխանել է Ժոտայի հուղարկավորությանը եղբոր բացակայության համար ուղղված քննադատություններին

                  20:45 / 06.07.25

                  Սուպերհամակարգիչը նշել է Աշխարհի ակումբային առաջնության նոր ֆավորիտին

                  20:15 / 06.07.25

                  Նեյմարը բարեմաղթանք է հղել վնասվածք ստացած Մուսիալային

                  19:00 / 06.07.25

                  Նիկոլաոս Կայնուրգիոսը դարձել է Փյունիկի ֆուտբոլիստ

                  18:00 / 06.07.25

                  Հայաստանում երբեմն չափազանցում են. Մուրադ Մուսաևը՝ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

                  17:10 / 06.07.25

                  Ռեալ Սոսյեդադի կիսապաշտպանը տեղափոխվեց Արսենալ

                  16:53 / 06.07.25

                  Նոյերը քննադատել է Դոնարումային՝ Մուսիալայի վնասվածքի պատճառ դարձած խաղի համար

                  16:00 / 06.07.25

                  Լիվերպուլը հետաձգել է նախամրցաշրջանային հավաքը

                  15:30 / 06.07.25

                  Նա այնտեղ էր՝ ինձ հետ. Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը՝ Ժոտայի մահից հետո Ռեալի խաղի մասին

                  15:00 / 06.07.25

                  Հոյսենը ներողություն է խնդրել Ռեալի երկրպագուներից ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ ստացած հեռացման համար

                  14:30 / 06.07.25

                  Եթե նա չհաղթի Ոսկե գնդակը, դա խնդիր կլինի․ Ալ-Խելայֆի

                  14:00 / 06.07.25

                  Հայտնի է, թե երբ կվիրահատվի Մուսիալան․ Sky Sport Deutschland

                  13:30 / 06.07.25

                  Պորտուգալական ակումբները նշել են, թե երբ են պատրաստվում Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները

                  13:00 / 06.07.25

                  Պորտուգալիայում ցնցված են Ռոնալդուի վարքից՝ կապված Ժոտայի մահվան հետ. Daily Mail

                  12:30 / 06.07.25

                  Հրաժեշտ Բավարիային․ Մյուլերն անցկացրել է իր վերջին խաղը մյունխենցիների կազմում

                  12:00 / 06.07.25

                  🎥 Մեսսիի դուբլն օգնեց Ինտեր Մայամիին ջախջախել Մոնրեալին

                  11:38 / 06.07.25

                  Դոնարուման դիմել է ծանր վնասվածք ստացած Մուսիալային

                  11:00 / 06.07.25

                  Հայտնի է, թե որքան բաց կթողնի Մուսիալան․ Bild

                  10:00 / 06.07.25

                  🎥📷 Ակումբային ԱԱ․ Կարմիր քարտ, գոլառատ հանդիպում․․․ Ռեալը կիսաեզրափակիչում կհանդիպի ՊՍԺ-ին

                  02:05 / 06.07.25

                  🎥 Արթուր Սերոբյանի գոլն օգնել է Շերիֆին հաղթել Միլսամիին

                  00:08 / 06.07.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.