Հինգշաբթի՝ մարտի 20-ին, ժամը 21:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի և Վրաստանի հավաքականները կմրցեն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիվիզիոնում մնալու համար։
Վրաստանի կազմում բացակայելու են Գուրամ Կաշիան և Խվիչա Կվարացխելիան՝ որակազրկման պատճառով։ Վրացիների կազմ է վերադարձել Իրակլի Ազարովը, իսկ Վիլի Սանյոլը նորեկ ունի՝ կենտրոնական պաշտպան Լուկա Լացաբիձեն։
Հավանական կազմ՝ Գիորգի Մամարդաշվիլի, Օթար Կակաբաձե, Սաբա Գոգլիչիձե, Լուկա Լոչոշվիլի, Իրակլի Ազարով, Անզոր Մեքվաբիշվիլի, Օթար Կիտեիշվիլի, Գիորգի Կոչորաշվիլի, Գիորգի Չակվետաձե, Զուրիկո Դավիթաշվիլի, Գիորգի Միկաուտաձե
Հնարավոր փոխարինումներ. Լևան Շենգելիա, Շոթա Նոնիկաշվիլի, Գիորգի Գուլիշվիլի, Նիկա Կվեկվեսկիրի, Գիորգի Զարիա