«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը հանգստյան օրերին ինքնագոլի հեղինակ դարձավ, երբ թիմը ոչ-ոքի խաղաց «Բրայթոնի» հետ։
Այսօր Transfermarkt-ի փորձագետները թարմացրել են ԱՊԼ-ի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:
Այժմ 21-ամյա Խուսանովի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։ Նախկինում այն 12 միլիոն եվրո էր։
Այսինքն՝ Աբդուկոդիրի տրանսֆերային արժեքը բարձրացել է 191,7%-ով՝ 23 մլն-ով։
Ձմեռային տրանսֆերից հետո Աբդուկոդիր Խուսանովը ութ հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Անգլիայի գավաթի խաղարկությունում նա մեկ գոլ խփեց «Լեյտոն Օրիենտի» դարպասը: