«Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան և «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան Անգելոս Պոստեկոգլուին փոխարինելու հիմնական թեկնածուներն են, եթե «Տոտենհեմը» որոշի փոխել գլխավոր մարզչին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն, Եվրոպայի լիգան համարվում է կարևորագույն մրցաշար Պոստեկոգլուի կարիերայի հեռանկարների համար. այն դեռ կարող է փրկել «Տոտենհեմի» մրցաշրջանը, քանի որ այն հնարավորություն է տալիս նվաճել տիտղոս և որակավորվել Չեմպիոնների լիգայում: Նշվում է նաև, որ ակումբը դեռ աջակցում է Պոստեկոգլուին և հասկանում է վնասվածքների ճգնաժամը, որը մեծապես ազդել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստիների մարզավիճակի և գրանցած արդյունքների վրա:
«Տոտենհեմը» 29 խաղից հետո ունի 34 միավոր և զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։