«Ռոմայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Կալյարիի» դեմ խաղում (1:0):
31-ամյա հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել 63-րդ րոպեին, բայց արդեն 12 րոպե անց ստիպված է եղել լքել դաշտը ոտքի ցավի պատճառով: Ինչպես հաղորդում է Il Tempo-ի լրագրող Ֆիլիպո Բիյաֆորան, արգենտինացին վնասել է ձախ ազդրի հետևի մկանն ու շարքից դուրս է եկել նվազագույնը մեկ ամսով:
Այսպիսով, Դիբալան բաց կթողնի 2026թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերը Ուրուգվայի և Բրազիլիայի դեմ:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան մասնակցել է «Ռոմայի» 36 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: