Միջազգային պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների ֆեդերացիան (FIFPro) ցավակցություն է հայտնել հյուսիսմակեդոնական «Շկուպի» ակումբի 25-ամյա կիսապաշտպան Անդրեյ Լազարովի մահվան կապակցությամբ, որը զոհվել է գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով։
Կիրակի լույս գիշերը հրդեհ է բռնկվել Pulse ակումբում, որը գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի Կոչանի քաղաքում։ Զոհվել է 59 մարդ, ավելի քան 150-ը վիրավորվել են։ «Շկուպին» ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնել էր, որ հրդեհի զոհերից մեկը Լազարովն է, որը մահացել է ածխածնի մոնօքսիդով թունավորվելու հետևանքով՝ փորձելով օգնել ակումբի մյուս այցելուներին դուրս գալ։
— FIFPro-ն իր խորին ցավակցություններն է հայտնում Անդրեյ Լազարովի ընտանիքին, ընկերներին և թիմակիցներին, ով ողբերգականորեն զոհվեց՝ փորձելով փրկել մյուսներին Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբի հրդեհից, — ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Լազարովը հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի մի քանի ակումբներում, ինչպես նաև խաղացել է Խորվաթիայի «Ռուդեշ» և «Գորիցա» թիմերում։