Սերխիո Ռամոսը կարմիր քարտ է ստացել Մեքսիկայի առաջնությունում։ «Մոնտերեյը» հաղթանակ է տարել արտագնա խաղում՝ 12-րդ տուրում «Պումասի» դեմ (3:1):
91-րդ րոպեին հյուրերի իսպանացի պաշտպանն ոտքով հարվածել է տանտերերի հարձակվող Գիլյերմո Մարտինեսին, երբ գնդակը արդեն դուրս էր եկել եզրագծից։
Դրա համար Ռամոսը ստացել է ուղիղ կարմիր քարտ։ 38-ամյա ֆուտբոլիստին սպասվում է մեկ կամ երկու խաղի որակազրկում։
Սա Ռամոսի հինգերորդ հանդիպումն էր «Մոնտերեյի» կազմում։ «Ռեալի» նախկին պաշտպանի հաշվին կա երեք գոլ, մեկը՝ 11 մետրանոցից։