Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Երեկ՝ մարտի 16-ին մեր ընտրանին անցկացրել է առաջին մարզումը։
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման լուսանկարները։
Ընտրանուն են միացել Օգնյեն Չանչարևիչը, Հենրի Ավագյանը, Վարազդատ Հարոյանը, Հովհաննես Համբարձումյանը, Սերգեյ Մուրադյանը, Կամո Հովհաննիսյանը, Էդգար Գրիգորյանը, Գոռ Մանվելյանը, Արտակ Դաշյանը, Սոլոմոն Ուդոն, Նիկոլաս Կալուկյանը, Պետիկ Մանուկյանը, Արայիկ Էլոյանը, Արթուր Միրանյանը, ինչպես նաև Արսեն Բեգլարյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանն ու Արթուր Սերոբյանը։
Այսօր՝ մարտի 17-ին , հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում Հայաստանի ընտրանին Վրաստանի հավաքականին Երևանում կընդունի մարտի 20-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Վրաստանում։ Հաղթողը կստանա Ազգերի լիգայի B դիվիզիոնում հանդես գալու իրավունք։