Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն պատասխանել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի խոսքերին «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (1:0, 11մ.՝ 2:4) 11 մետրանոց հարվածաշարում Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի չարձանագրված գոլի մասին։
«Ես կադրեր ունեմ, որտեղ Խուլիանը նույնիսկ չի դիպչում գնդակին: Կուրտուան պետք է լռի. Նա պետք է երախտապարտ լինի, որ եղել է «Ատլետիկոյում»: Նա պետք է անի այն, ինչ արեց մեզ հետ՝ լինի ջենթլմեն և ասպետ»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Հիշեցնենք, որ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Խուլիան Ալվարեսի հարվածը չեղարկվել է հարձակվողի՝ գնդակին երկու անգամ դիպչելու պատճառով։ Արդյունքում Մադրիդի «Ատլետիկոն» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից։