«Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է թիմի վինգեր Լամինե Յամալի և ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիի համեմատության մասին։
«Ես նմանություններ տեսնու՞մ եմ Մեսսիի և Յամալի միջև:
Ոչ, նրանք բոլորովին այլ ֆուտբոլիստներ են, և նրանց համեմատելու պատճառ չկա»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2000-ից 2021 թվականներին՝ հաշվի առնելով ակադեմիայում անցկացրած ժամանակը։