Կարլո Անչելոտին գնահատել է Մադրիդի «Ռեալի» ելույթը «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը, որն իր թիմը հաղթեց 2-1 հաշվով։
«Թիմը կարողացավ դիմակայել այն դժվարին պահերին, որոնց հանդիպեց յուրաքանչյուր խաղակեսի սկզբում: Աստիճանաբար մենք սկսեցինք ավելի լավ աշխատել գնդակով և գոլ խփելու հնարավորություններ փնտրել։ Մբապեն երկու գոլ խփեց, իսկ երկրորդ խաղակեսում եղան մի քանի հակագրոհներ, որոնք կարող էին հաջող լինել։
Ես շատ հպարտ եմ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ներառյալ հանգստի ժամանակը և մրցակցի ուժը: Բայց մենք դիմացանք այս ծանրաբեռնվածությանը։ Թիմը հոգնած է, դա բնական է։ Այս հաղթանակը շատ բան է ասում մեր թիմի և այս հայտացուցակի ռեսուրսների մասին:
Այսօրվա հաղթանակը կարևոր էր։ Իհարկե, դիտելու եմ «Ատլետիկո» — «Բարսելոնա» հանդիպումը, դա կլինի հետաքրքիր հանդիպում։ Վաղը ես ֆուտբոլի երկրպագու եմ լինելու, ոչ ավելին»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչին As-ը։