«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիին՝ պատասխանելով հարձակվող Էրլինգ Հալանդի մասին հարցին։
— Ի՞նչ կարող է անել Հալանդը խաղադաշտում, ինչը նախկինում չեք տեսել:
— Ես աշխատել եմ Մեսսիի հետ,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
Իսպանացի մասնագետը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից 2012 թվականներին։