Fastex Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 23-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց «Գանձասարի» հետ։
Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:1: Բերտրան Ջունիոր Մանիի խփած գոլին պատասխանեց Ժիրայր Մարգարյանը։ Հաղթական գոլը վերջին վայրկյաններին խփեց Վլադիսլավ Յակովլևը։
Այսօր՝ մարտի 15-ին, «Գանձասարի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը նշում է իր 50-ամյակը։
«Ուրարտուն» այս խաղից հետո 47 միավորով 2-րդ տեղում է։ «Գանձասարը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։