«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ թիմը առավելագույն ինքնանվիրումով և կենտրոնացմամբ է պատրաստվում Մոսկվայի «Դինամոյի» դեմ առաջիկա հանդիպմանը։
ՌՊԼ-ի 21-րդ տուրի հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 15-ին և կմեկնարկի երևանյան ժամանակով 20:30-ին։
— Յուրաքանչյուր մրցակցի հանդեպ նույն մոտեցումն ենք դրսևորում։ «Դինամոյի» դեմ պատրաստվում ենք ամբողջությամբ սովորական ռեժիմով։ Բոլորը հասկանում են, որ հանդերձարանում յուրաքանչյուրը պետք է լինի առաջատար։ Մեզ մոտ չկա «երիտասարդ» կամ «ծեր» հասկացություն։ Երբ դաշտ ենք դուրս գալիս, բոլորը դառնում են առաջատար, նույնը՝ Լյոշա Բատրակովը, Պինյաևը։ Մենք՝ ավելի փորձառուներս, նրանց փոխանցում ենք այն գաղափարը, որ պետք է բացահայտեն իրենց առաջնորդական որակները, քանի որ խաղադաշտում բոլորը հավասար են։ Մենք պատրաստվում ենք ամբողջական ինքնանվիրումով և կենտրոնացմամբ, — ասել է Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում։
«Լոկոմոտիվը» 37 միավորով գտնվում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում։ «Դինամոն» (39 միավոր) չորրորդն է։