Բելգիայի հավաքականը հրապարակել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների վերջնական հայտացուցակը։ Բելգիայի հավաքականը Ռուդի Գարսիայի գլխավորությամբ Ազգերի լիգայի շրջանակում երկու հանդիպում կանցկացնի Ուկրաինայի հետ (մարտի 20-ին և 23-ին):
Նշենք, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան 2023 թվականից ի վեր առաջին անգամ է հրավիրվել Բելգիայի հավաքական։