Բանավեճն այն մասին, թե ով է ավելի լավը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, թե Լիոնել Մեսսին, շարունակվում է վերջին 15 տարիներին, և տարիների ընթացքում դրան մասնակցել են ոչ միայն ֆուտբոլիստները, այլև այլ հայտնիներ։ Այս հարցի պատասխանը The Sun պարբերականի The Beautiful Game շարքում տվել է նաև արքայազն Ուիլյամը։ Նրա հետ հարցուպատասխանը վարել է Ասթոն Վիլլայի պաշտպան Թայրոն Մինգսը:
Այս ընտրությունը զարմանալի չէ, քանի որ հայտնի է, որ արքայազնը երկրպագում է բիրմինգհեմյան ակումբին և պարբերաբար մարզադաշտից աջակցում է այս թիմին:
Արքայազն Ուիլյամն ընտրել է Լիոնել Մեսսիին՝ իր ընտրությունը բացատրելով նրանով, որ Լեոն հաղթել է աշխարհի առաջնությունում։
Ուիլյամը նաև կիսվել է Կրիշտիանուի մասին զվարճալի անձնական պատմությամբ: Երբ Մինգսը նրան հարցրել է, թե որն է իր սիրելի գոլի տոնումը, Արքայազնը պատասխանել է, որ դա պորտուգալացու հայտնի siuuu-ն է: Նա նաև խոստովանել է, որ մի անգամ նույնիսկ վնասվածք է ստացել՝ փորձելով կրկնել այն: