Ռուբեն Ամորիմը գովել է Պատրիկ Դորգուին։ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» (4-1) և դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ։
Հանդիպման վերջնամասում անգլիական թիմի պաշտպան Պատրիկ Դորգուն սայթաքեց Ամարի Տրաորեի ոտքին հպվելուց հետո և ընկավ մրցակցի տուգանային հրապարակում։
Մրցավար Բենուա Բաստյենը նշանակեց 11 մետրանոց, սակայն Դորգուն ասաց, որ այդ դրվագում խախտում չկար: VAR-ի հետ խոսելուց հետո մրցավարը չեղարկել է 11 մետրանոցը։
«Սա լավ է։ Ես հպարտ եմ նրանով: Չեմ կարող ասել, թե ինչպես կվերաբերվեի, եթե հաշիվը լիներ 0-0, կամ եթե մենք պարտվեինք»,- իրավիճակը մեկնաբանել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, հայտնում է ESPN-ը։