«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն խոսել է իր ապագա ծրագրերի և ապագայի մասին։
«Ճիշտն ասած, ես դեռ չգիտեմ: Եթե իմանայի, կասեի. Մինչև մրցաշրջանի ավարտը երկար ճանապարհ կա: Մենք գտնվում ենք մրցաշրջանի ամենահետաքրքիր փուլում, երբ յուրաքանչյուր հանդիպում եզրափակիչ է, և երբեք չգիտես, թե ինչ կլինի ֆուտբոլում։
Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ այս հիանալի ակումբի և թիմի մասնիկը լինելու համար: Իսկական հաճույք է այս տղաների կողքին լինելը:
Երբ թիմն ու գլխավոր մարզիչն իմ կարիքն ունեն, ես այստեղ եմ։ Ցանկացած դիրքում, որտեղ պետք է, ես պատրաստ եմ օգնել։ Եթե անգամ տրիբունաներում լինեմ, կփորձեմ ազդել ինչքան կարող եմ՝ առաջ մղել ուրիշներին, ուղղակի գրկել ինչ-որ մեկին, ցանկացած բան: Այստեղ լինելն իսկական երջանկություն է»,- ուկրաինացու խոսքերն է մեջբերում The Standard-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն ակումբի կազմում անցկացրած 17 խաղում խփել է մեկ գոլ։