Բրունո Ֆերնանդեշի հեթ-տրիկը «Մանչեսթեր Յունայթեդին» օգնեց 4-1 հաշվով հաղթանակ տանել «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ և Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճել:
«Յունայթեդի» ավագը 16-րդ և 50-րդ րոպեներին իրացրեց 11 մետրանոցները, իսկ 87-րդ րոպեին երրորդ անգամ գոլ խփեց:
Կիսապաշտպանն այժմ Եվրոպա լիգայում իր կարիերայի ընթացքում 24 գոլ ու 17 գոլային փոխանցում է կատարել:
Այսպիսով, ըստ Opta-ի, Ֆերնանդեշը դարձավ մրցաշարի ռեկորդակիրը գոլային գործողությունների ընդհանուր քանակով` 41:
Քառորդ եզրափակիչում Ռուբեն Ամորիմի թիմը կհանդիպի ֆրանսիական «Լիոնի» հետ: