Ֆրանսիական ՊՍԺ-ի վինգեր Մարկո Ասենսիոն կարող է մշտական հիմունքներով միանալ «Աստոն Վիլային», որի կազմում հանդես է գալիս վարձավճարով:
Իսպանացին չափազանց հաջող է հանդես գալիս Ունայ Էմերիի թիմում՝ բոլոր մրցաշարերում ութ հանդիպմանը խփելով 7 գոլ:
Հաղորդվում է, որ «Աստոն Վիլան» աշխատում է ՊՍԺ-ից Ասենսիոյի ամբողջական տրանսֆերը ձևակերպելու հարցում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
29-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ ունի պայմանագիր՝ նախատեսված մինչև 2028 թվականը և այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: