Եվրոպա լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 1/8 եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Ռոմային» և դուրս եկավ հաջորդ փուլ։
Հռոմեացիների կազմում 11-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց պաշտպան Մատս Հումելսը։
Զուգահեռաբար ընթացող խաղերում Ֆրանֆկուրտի «Այնթրախտը» 4:1 հաշվով հաղթեց «Այաքսին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։
1/4 եզրափակիչ դուրս եկան նաև «Լացիոն», որը ոչ-ոքի՝ 1։1 խաղաց «Վիկտորիա Պլզենի» հետ, ինչպես նաև «Բուդյո Գլիմտը», չնայած 1:2 հաշվով պարտությանը «Օլիմպիակոսի» հետ խաղում։