Կիլիան Մբապեն վերադառնում է Ֆրանսիայի հավաքական՝ կրկին ստանձնելով թիմի ավագի պարտականությունները, հաստատել է գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
Վեցամսյա դադարից հետո Մբապեն ընդգրկվել է հավաքականի կազմում՝ Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչում Խորվաթիայի դեմ առաջիկա խաղերի համար (մարտի 20-23): Վերջին անգամ Մբապեն խաղացել էր սեպտեմբերին Բելգիայի դեմ, որտեղ Ֆրանսիան հաղթեց 2:0 հաշվով:
Չնայած Չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ ստացած կոճի թեթև վնասվածքին, Մբապեն 120 րոպե խաղաց և վճռական ներդրում ունեցավ իր թիմի հաղթանակում: Դեշամն ընդգծեց, որ Մբապեն կշարունակի կատարել իր ավագի պարտականությունները, ներառյալ մամուլի հետ հանդիպումները։
Աղբյուրը՝ RMC Sport