Հայաստանի Պրեմիեր-լիգայի 23-րդ տուրում ԲԿՄԱ-ն այսօր հյուրընկալվելիս մրցել է «Արարատի» հետ և ոչ-ոքի խաղացել: Թիմերը մեկական գնդակ են ուղարկել միմյանց դարպասը:
Հանդիպման հաշիվը բացվել է 25-րդ րոպեին. խփած գնդակով աչքի է ընկել «Արարատի» կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը:
3 րոպե անց ԲԿՄԱ-ի հարձակվող Դավիթ Հակոբյանը հավասարեցրել է հաշիվը:
Նշենք՝ 77-րդ րոպեից ԲԿՄԱ-ն խաղացել է 10 հոգով. երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել է ԲԿՄԱ-ի 32-ամյա պաշտպան Արգիշտի Պետրոսյանը:
ԲԿՄԱ-ն իր միավորների թիվը հասցրել է 22-ի և մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղն է զբաղեցնում: «Արարատը» 19 միավորով գտնվում է 9-րդ տեղում: