ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատլետիկոյի» ու Մադրիդի «Ռեալի» միջև պատասխան խաղի վիճելի դրվագը:
Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ «Ատլետիկոյի», սակայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «սերուցքայիններն» ավելի դիպուկ են գտնվել՝ 4։2։
«Նույնիսկ եթե գնդակը դիպել է [ձեռքին], այս իրավիճակում դա պատժելի չէ։ Սա ձեռքի բնական դիրքն է», — Իտուրալդեի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։
Հիշեցնենք, որ առաջին խաղակեսի 20-րդ րոպեին «Ռեալի» եզրային Վինիսիուս Ժունիորը, ընկնելով, գնդակն ուղարկել է մրցակցի տուգանային հրապարակ։ Գնդակը դիպել է «Ատլետիկոյի» խաղացող Ջուլիանո Սիմեոնեի ձեռքին։ Հանդիպման գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը 11-մետրանոց չի նշանակել։