«Քրիսթալ Փելասի» 21-ամյա հենակետային կիսապաշտպան Ադամ Ուորթոնը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի թոփ ակումբ:
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիտարկում է Ուորթոնին որպես իսպանացի Ռոդրի Էրնանդեսի երկարաժամկետ փոխարինող։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։