«Լիվերպուլի» պաշտպան և ավագ, 33-ամյա Վիրջիլ վան Դեյկին նկատել են ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի և փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լուիս Կամպոսի հետ զրուցելիս: Դա տեղի է ունեցել ստորգետնյա հատվածներում՝ ՊՍԺ-ի` «Էնֆիլդում» «Լիվերպուլի» նկատմամբ 11 մետրանոց հարվածաշարում տարած հաղթանակից հետո: Այս մասին հայտնում է Goal-ը։
Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Նրա պայմանագրի ավարտին մնացել է վեց ամսից քիչ ժամանակ, վան Դեյկն իրավունք ունի ուղղակիորեն բանակցել ցանկացած թիմի հետ:
ՊՍԺ-ն ազատ գործակալի կարգավիճակով Վիրջիլի հետ պայմանագիր կնքելու հավակնորդների թվում է հայտնվել Մադրիդի «Ատլետիկոյի», «Բավարիայի» և «Բարսելոնայի» հետ, թեև Մադրիդի «Ռեալը» համարվում է գլխավոր ֆավորիտը: