«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է կատալոնացիների բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի՝ «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու հնարավորությունների մասին։
«Ռաֆինյան ինձ համար այս պահին բոլորից առաջ է: Չեմպիոնների լիգայում նա խփել է 11 գոլ։ Մուհամեդ Սալահը մեծ թեկնածու է, Քեյնը՝ թեկնածու, Դեմբելեն՝ հավանական է… Եթե դու լավ ես հանդես գալիս Չեմպիոնների լիգայում և նաև հաղթում ես քո երկրի առաջնությունում, ապա ակնհայտ է, որ դու հնարավորություն ունես: Բայց Ռաֆինյան այժմ իր լավագույն մարզավիճակում է՝ բազմաթիվ գոլերով, որոնցից միայն մեկն է 11 մետրանոցից: Ես չեմ ասում, որ Քեյնը կամ Սալահը 11-մետրանոցներ չեն իրացնում, բայց եթե խաղացողը խփում է այնքան գոլ, որքան բոլորը, բայց առանց 11-մետրանոցների…
Նրա մասին պետք է մի փոքր ավելին խոսել։ Ի՞նչ է անում Ռաֆինյան, բացի պաշտպանվելուց պրեսինգում… Որովհետև երբ դու լիարժեք հարձակվող ես, պետք է նաև կարողանաս պրեսինգ անել, պաշտպանվել, օգնել պաշտպաններին և լավ պրեսինգ անել: Շատ բաներ կան, որ դու պետք է անես, և Ռաֆինյան անում է դրանք բոլորը»,- Անրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։