Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ դիմակայությունում երկրորդ անգամ պարտության մատնեց «Ֆեյենորդին» (2:1): Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ամբողջական հանդիպում է անցկացրել միլանյան գրանդի կազմում, իսկ հաղթանակից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Դեպի քառորդ եզրափակիչ»,- գրել է Մխիթարյանն ու լուսանկարներ հրապարակել:
«Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի են ընկել Մարկուս Թյուրամն ու Հական Չալհանօղլուն։ Հյուրերի միակ գոլը խփել է Յակուբ Մոդերը։
Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքով «Ինտերը» 4:1 հաշվով հաղթել է «Ֆեյենորդին» և քառորդ եզրափակչի ուղեգիր վաստակել, որտեղ կհանդիպի Մյունխենի «Բավարիայի» հետ։
Քառորդ եզրափակչի հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին և 15-ին։