Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը, որը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի /8 եզրափակչի՝ «Բայերի» դեմ պատասխան խաղում (2:0), անգլիացիների շրջանում եվրագավաթների գլխավոր մրցաշարի ռմբարկուական ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Քեյնը դարձել է պատմության մեջ առաջին անգլիացի խաղացողը, որը 10 գոլ է խփել Եվրոպական չեմպիոնների գավաթի/Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկությունում:
Այս մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման։ Այս ընթացքում անգլիացին դարձել է 32 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 90 միլիոն եվրո։