Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Նշվում է, որ փարիզցիները Գրիզմանի համար պատրաստ են «ներքնակագործների» առաջարկել 20-25 միլիոն եվրո։
Գրիզմանի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի կեսերին։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։