«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է իր շարքերում տեսնել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։ Այս մասին հայտնում է գերմանական Sky պարբերականի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Նշվում է, որ Էդուարդո Կամավինգայի գործակալությունը՝ CAA Stellar, սերտ կապեր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ և վերջերս նպաստել է Օմար Մարմուշի տեղափոխությանը անգլիական ակումբ։
Միևնույն ժամանակ, աղբյուրը հայտնում է, որ Կամավինգան դեռ չի որոշել՝ արդյոք ցանկանում է լքել «Ռեալը» առաջիկա ամռանը։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։