Իտալացի նախկին ֆուտբոլիստ Պաոլո Դի Կանիոն կարծում է, որ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ ակումբից, եթե հաղթի առաջնությունը։
Ներկա պահին թիմն Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ «Ինտերից» հետ մնալով ընդամենը մեկ միավորով:
Մրցաշրջանի ավարտին մնացել է տասը տուր։
«Իմանալով Կոնտեի բնավորությունը՝ կարող եմ ասել, որ նա կլքի «Նապոլին» Սկուդետտոն նվաճելուց հետո, եթե նրան զրկեն թիմն ուժեղացնելու հնարավորությունից ամռանը»,- Դի Կանիոյի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։