«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր 30-ամյակից ի վեր դարձել է 464 գոլի հեղինակ։ Նա ավելի շատ գոլ է խփել 30 տարեկանից հետո, քան մինչ այդ։
Ընդհանուր առմամբ Ռոնալդուն իր ամբողջ կարիերայի ընթացքում ունի 927 գոլ (որից 463-ը խփել է մինչև 30 տարեկանը):
Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով պաշտոնական հանդիպումներում խփել է 927 գոլ։
Ռոնալդուն հինգ գոլ է խփել «Սպորտինգի», 145-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 450-ը՝ «Ռեալի», 101-ը՝ «Յուվենտուսի», 92-ը՝ «Ալ-Նասրի» և 134-ը՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում: