Միլանի «Ինտերը» հետաքրքրված է իտալական «Կոմոյի» կիսապաշտպան Նիկոլաս Պասով, ով նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբը մտադիր է տրանսֆերի առաջնահերթ գնման առաջարկ նախաձեռնել 9 միլիոն եվրոյով։
Դրանից հետո Միլանի «Ինտերը» բանակցություններ կսկսի «Ռեալի» հետ։
Նշենք, որ այս մրցաշրջանում Պասը դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։