«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport Diario-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն նրա ծառայություններն են առաջարկել կատալոնական ակումբի ղեկավարությանը։
Աղբյուրը հայտնում է, որ եթե նա տեղափոխվի կատալոնական ակումբ, ապա հարձակվողը ստիպված կլինի աշխատավարձի զգալի կրճատում կատարել, որպեսզի իսպանական գրանդը կարողանա բավարարել Լա Լիգայի ֆինանսական պահանջները։
Հաղորդվում է նաև, որ «Բարսելոնան» դեմ չի լինի պայմանագիր կնքել եգիպտոսցու հետ, քանի որ ակումբին գրավում է նրա փորձը: