Ավարտվեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճել են երեք մեդալ (ոսկե, արծաթե, բրոնզե)՝ մեդալային հաշվարկում զբաղեցնելով 4-րդ տեղը։
61 կգ քաշային կարգում Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Լևիկ Միքայելյանը։ 92 կգ քաշային կարգում Կնյազ Իբոյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 125 կգ քաշային կարգում Խաչատուր Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Ազատ ոճի ըմբիշների մեդալային հաշվարկը՝ ստորև․