«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի մասին։ Կառավարիչը աջակցել է մասնագետին, չնայած անբավարար արդյունքներին։ Ըստ Ռեթքլիֆի՝ Ամորիմին խանգարում են վնասվածքները։
«Երբ ես նայում եմ Ռուբենի կազմին, կարծում եմ, որ նա իսկապես լավ աշխատանք է կատարում: Ես Ամորիմին համարում եմ ամենատաղանդավոր երիտասարդ մարզիչներից մեկը։ Ես իսկապես այդպես եմ կարծում։ Նա հիանալի մարզիչ է, և ես կարծում եմ, որ նա դեռ երկար կմնա այստեղ։»,- ասել է Ռեթքլիֆը BBC-ին տված հարցազրույցում։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում վաստակած 34 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․