«Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի 32-ամյա դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հրապարակային հայտարարություն է արել իսպանական մամուլում տարածված լուրերի ֆոնին, ըստ որի իր կինը դավաճանել է իրեն։
«Ես ցնցված և հիասթափված եմ Catalunya Radio & 3Cat Group մեդիա ընկերության վատ կառավարումից և ուղղորդման ու վերահսկողության բացակայությունից: Նրանք զբաղվում են կեղծ լուրերի տարածմամբ և անձնական իրավունքների ոտնահարմամբ։
Այս ռադիոյի լրագրողները ստախոսներ են, ովքեր կեղծ լուրեր են տարածում՝ հրապարակայնորեն վիրավորելով կնոջս՝ Դանիելային և նրա հեղինակությունը։
Դանիելայի կողմից անհավատարմություն չի եղել։ Որևէ երրորդ անձ չկա։ Սա փաստ է։ Ես ու Դանին որոշեցինք փոխադարձ որոշմամբ գնալ յուրաքանչյուրս մեր ճանապարհով, բայց մենք դեռ պահպանում ենք բարեկամական հարաբերություններ։
Միանգամայն անընդունելի է, որ պետական առաջատար լրատվամիջոցները տարածում են այս տեղեկությունը, որը կեղծ մեղադրանքներ է ներկայացնում Դանիելային և հարձակումների տեղիք տալիս։ Վնասը անուղղելի է»,- գրել է տեր Շտեգենը իր սոցիալական ցանցում։