«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է «կարմիր սատանաների» երկրպագուների բողոքի մասին՝ «Արսենալի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղից առաջ և դրա ընթացքում (1:1).
«Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» երբեք չի մեռնի. Դուք դա կարող եք զգալ փողոցներում, ոչ միայն մարզադաշտում: Բայց դա նաև մեծ բիզնես է, և միգուցե լիգայի յուրաքանչյուր երկրպագու զգացել է, որ երբեմն դժվարանում է խաղերի տոմսերի համար վճարելը, և դա նորմալ է:
Բարդ իրավիճակ. Մենք պարզապես ցանկանում ենք նրանց մեծ ուժ տալ։ Երբեմն ցածր բլոկում ես գիտեմ, որ դա հիասթափեցնող է, բայց ապագայում մենք այդպես չենք խաղալու, և այս պահին էլ մենք ամեն ինչ անում ենք հաղթելու համար»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների «The 1958» խումբն իր անդամներին կոչ է արել «Արսենալի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղից առաջ բողոքի ակցիա իրականացնել և սև հագնել՝ խորհրդանշելով ակումբի դանդաղ մահը։