El Nacional-ը, վկայակոչելով լրագրող Մարսալ Լորենտեի տեղեկությունը, հայտնել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության ֆինանսական մանրամասները։
Աղբյուրի համաձայն, «Ռեալը» վերջերս ֆրանսիացի հարձակվողին 117 միլիոն եվրո պայմանգրով նախատեսված բոնուս է վճարել՝ գումարած տարեկան աշխատավարձը:
Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռացել է ՊՍԺ-ից և մինչև 2029 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։