Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել եվրոպական այլ ակումբում։ ՊՍԺ-ն հետաքրքրված է ֆրանսիացու ծառայություններով:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, փարիզցիները պատրաստ են առաջարկել մոտ 20-25 միլիոն եվրո հարձակվողի տրանսֆերի համար:
Անտուան Գրիզմանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է հաջորդ տարվա ամռանը։
Ավելի վաղ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում MLS-ի ներկայացուցիչները։