Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է երկու ֆուտբոլիստի տրանսֆեր ձևակերպել առաջիկա ամռանը։
Խոսքը «Պորտուից» Սամու Օմորոդիոնեի և «Ատալանտայից» Ադեմոլա Լուկմանի մասին է։
Նշվում է, որ երկու հնարավոր տրանսֆերներն էլ արդեն հավանության են արժանացել ակումբի նախագահ Ժոան Լապորտայի կողմից։
Ըստ El Nacional-ի, կատալոնացիները հույս ունեն ձեռք բերել երկու ֆուտբոլիստներին՝ առանց 100 միլիոն եվրոյի սահմանաչափը գերազանցելու: Իսպանական ակումբն արդեն սկսել է այս տրանսֆերների շուրջ աշխատանքները։