Մադրիդի «Ռեալը» ևս արձագանքել է «Բարսելոնայի» ողբերգական լուրերին։ «Բլաուգրանայի» հետ «Օսասունայի» դեմ հանդիպման մեկնարկից քիչ առաջ մահացել է բժիշկ Կարլես Մինյարո Գարսիան։
Հանդիպումը հետաձգվել է.
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, նրա նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես վշտացած են «Բարսելոնայի» բժիշկ Կարլես Մինարո Գարսիայի մահվան կապակցությամբ։ Ցանկանում ենք մեր ցավակցությունն ու աջակցությունը հայտնել Կարլեսի ընտանիքին ու ընկերներին, նրա գործընկերներին և ողջ «Բարսելոնա» ակումբին»,- ասված է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հայտարարության մեջ։
Հանդիպման նոր ժամկետը կորոշվի ավելի ուշ։