«Միլանը» Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում արտագնա հանդիպմանը 3-2 հաշվով հաղթեց «Լեչեին»:
Հանդիպման ընթացքում հյուրերը պարտվում էին երկու գնդակի տարբերությամբ։ Տանտերերի հարձակվող Նիկոլա Կրստովիչը երկու գոլի հեղինակ է դարձել։ 68-րդ րոպեին «Լեչեի» պաշտպան Անտոնիո Գալոն ինքնագոլի հեղինակ դարձավ։ Հինգ րոպե անց Քրիստիան Պուլիշիչը 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, իսկ 81-րդ րոպեին ամերիկացին խփեց իր երկրորդ գոլը, որը դարձավ հաղթական։
Մրցաշարային աղյուսակը՝