«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին նշել է իր կարծիքով աշխարհի լավագույն մարզիչներին։
«Բարսելոնայի ակադեմիան և կիսապաշտպանի իմ դիրքն ինձ առավելություն տվեցին. ես միշտ ֆուտբոլն ամբողջությամբ եմ տեսել:
Ես չէի մտածում միայն պաշտպանության կամ միայն հարձակման մասին, ես ծրագրում էի թիմի ընդհանուր աշխատանքը։
Ինձ համար լավագույն մարզիչները նախկին կիսապաշտպաններն են՝ Պեպ Գվարդիոլան, Լուի վան Գալը, Կարլո Անչելոտին, Խաբի Ալոնսոն, Միկել Արտետան»,- ասել է Չավին France Football-ին տված հարցազրույցում։