Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի քանի տրանսֆեր ձևակերպել։
La Gazzetta dello Sport-ի համաձայն, բյանկոներիները մտադիր են ձեռք բերել «Ատալանտայի» միանգամից երեք առաջատարների՝ Էդերսոնին, Մարիո Ռետեգիին և Ադեմոլա Լուկմանին:
Ընդ որում, վերջինս ինքն է ցանկանում փոխել ակումբային գրանցումը։
Իր հերթին Ռետեգիի պայմանագիրը քննարկվում էր դեռ անցած ամառ, սակայն վերջինս արդյունքում տեղափոխվեց Բերգամո։