Սաուդյան Արաբիայի առաջնության 24-րդ տուրի «Ալ-Նասր» — «Ալ-Շաբաբ» հանդիպման (1:1) մեկնարկից առաջ հետաքրքիր դրվագ է գրանցվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և նրան արտաքնապես նման երկրպագուի մասնակցությամբ։
Խաղի նախավարժանքի ժամանակ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը տրիբունաներում տեսավ իր երկրպագուներից մեկին, որը արտաքնապես նման էր իրեն։
«Եղբայր, դու նման չես ինձ, դու շատ տգեղ ես»,- երկրպագուին մոտենալով ասաց Ռոնալդուն։
Ռոնալդուին ի պատասխան երկրպագուն նրան կոչեց լավագույնը։
Cristiano Ronaldo joking with this fan:
“Bro, you don’t look like me, you are very ugly.” 😂pic.twitter.com/qaAcKE4tuF
— TC (@totalcristiano) March 7, 2025
Հիշեցնենք, որ 40-ամյա խաղացողը «Ալ-Շաբաբի» դեմ խաղում հեղինակեց կարիերայի 926-րդ գոլը՝ թարմացնելով իր իսկ անձնական ռեկորդը։