Սաուդյան Արաբիայի առաջնության 24-րդ տուրում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ալ-Շաբաբի» հետ (2-2)։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Այման Յահյան և Կրիշտիանու Ռոնալդուն՝ վերջինս խփելով կարիերայի 926-րդ գոլը։ Հյուրերից պատասխանեցին Աբդերազակ Համդալան և Մոհամեդ Ալ-Հակիմը։
«Ալ-Նասրը» գրեթե ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 հոգով, քանի որ 52-րդ րոպեին պաշտպան Մոհամեդ Ալ-Ֆատիլը հեռացվեց խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով։
Այս խաղից հետո «Ալ-Նասրը» վաստակեց 1 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Ալ-Շաբաբը» 40 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։
Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ ստորև․