«Լիվերպուլը» փոխարինող է գտել թիմի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ անգլիական ակումբից։
Tutto Juve-ի հաղորդմամբ՝ Սալահի հեռանալու դեպքում մերսիսայդցիները կփորձեն ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» թուրք կիսապաշտպան Քենան Յիլդիզին։ Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է «Յուվենտուսին» առաջարկել 80 միլիոն եվրո 19-ամյա Յիլդիզի համար, իսկ «բիանկոներին» պատրաստ է քննարկել այդ տարբերակը։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա խաղացողը «ծեր սինյորայի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։