ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություններ է կատարել Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ մրցափուլի խաղացանկում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մարտի 14-ին՝ ժամը 15:00-ին նշանակված «Արարատ»-ԲԿՄԱ հանդիպումը վերանշանակվել է մարտի 13-ին և Երևանի «Հանրապետական» մարզադաշտից տեղափոխվել է Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտ: Հանդիպման մեկնարկի ժամը մնացել է անփոփոխ:
«Արարատը» վաստակած 15 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ ԲԿՄԱ-ն՝ 20 միավորով՝ 7-րդը։
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․